Ս. Մերգելյան փող., տուն 7, 0070, Երևան, ՀՀ
+374 10 55 90 68
aecp@aecp.am
Login
Register
ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ
ԲՈՒԺԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ
ԲՈՒԺԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
Օնլայն թեսթ ընտանեկան բժիշկների համար
Փուլ 1
Ընտրել փուլը
1.1 Կարճատեսության դեպքում.
Բեկման ուժը ավելի թույլ է
Բեկման ուժը ավելի մեծ է
Աչքի առանցքը երկար է
Աչքի առանցքը կարճ է
1.2 Հեռատեսության դեպքում.
Բեկման ուժը ավելի թույլ է
Բեկման ուժը ավելի ուժեղ է
Աչքի առանցքը երկար է
Աչքի առանցքը կարճ է
1.3 Աստիգմատիզմի դեպքում
Եղջերենին սֆերիկ է
Նույն աչքում առկա են ռեֆրակցիայի տարբեր տեսակներ
Եղջերենու կորությունը մեկ ուղղությունում ավելի մեծ է մյուսի հետ համեմատ
Եղջերենու կորությունը հավասար է բոլոր ուղղություններով
1.4 Ակոմոդացիայի ընթացքում
Թարթչավոր մկանը կրճատվում է
Թարթչավոր մկանը թուլանում է
Ոսպնյակը դառնում է ուռուցիկ
Ոսպնյակը տափականում է
1.5 Պրեսբիոպիայի դեպքում անհատը.
Հեռուն վատ է տեսնում
Հեռուն լավ է տեսնում
Մոտիկ լավ է տեսնում
Մոտիկ վատ է տեսնում
1.6 Պրեսբիոպիան շտկվում է.
Կոնտակտային լինզայով
Կոսմետիկ լինզայով
Հեռվի համար ակնոցով
Մոտիկի համար ակնոցի միջոցով
1.7 Բեկման խախտումները կարելի է շտկել.
Ակնոցի միջոցով
Կոնտակտային լինզաներով
Կոսմետիկ լինզաներով
Լազերային վիրահատությամբ
1.8 Կարճատեսության դեպքում.
Բեկման ուժը ավելի մեծ է
եղջերենին ավելի կոր է
եղջերենին չափազանց հարթ է
աչքի առանցքը երկար է
1.9 Տեսողության սրությունը նվազում է բոլոր դեպքերում, բացառությամբ.
ալերգիկ շաղկապենաբորբ
կարճատեսություն
հեռատեսություն
էմետրոպիա
1.10 Դասավորեք աչքի ստուգման քայլերն ըստ հերթականության.
Չափել տեսողության սրությունը, Տեսադաշտի առճակատման թեստ, Ակնահատակի զննում, Չափել ներակնային ճնշումը
Չափել տեսողության սրությունը, Չափել ներակնային ճնշումը, Ակնահատակի զննում, Տեսադաշտի առճակատման թեստ
Չափել տեսողության սրությունը, Չափել ներակնային ճնշումը, Տեսադաշտի առճակատման թեստ, Ակնահատակի զննում
Չափել ներակնային ճնշումը, Չափել տեսողության սրությունը, Տեսադաշտի առճակատման թեստ, Ակնահատակի զննում
1.11 Տեսողության սրության ստուգումն աչքի հետազոտության առաջին քայլն է բոլոր դեպքերի համար, բացառությամբ` (ընտրել մեկ տարբերակ)
Գլաուկոմա
Քիմիական այրվածքներ
Կատարակտ
Շաքարային դիաբետ
1.12 Տեսադաշտի առճակատման թեստի համար բժշկին հարկավոր է.
Պերիմետր
Լապտեր
Ամսլերի ցանց
Ոչ մի լրացուցիչ գործիք
1.13 Ամսլերի ցանցի օգնությամբ կարելի է հայտնաբերել.
Տեսողության վատթարացում
Ներակնային ճշնման բարձրացում
Կենտրոնական տեսադաշտի ախտահարում
Տեսադաշտի նեղացում
1.14 Զննումը ֆլուորեսցեինով օգտագործվում է.
Եղջերաթաղանթի էպիթելի դեֆեկտների ախտորոշման ժամանակ
Շաղկապենու ախտահարման ժամանակ
Ոսպնյակի պղտորման ժամանակ
Կոպերի բորբոքման ժամանակ
1.15 Ծանծաղ առաջային խցիկի և առաջային խցիկի նեղ անկյան հայտնաբերման համար հարկավոր է ունենալ.
Լապտեր
Ֆլուորեսցեինի երիզ
Ամսլերի ցանց
Օֆթալմոսկոպ
1.16 Աֆերենտ բիբային դեֆեկտը հայտնաբերելու համար հարկավոր է.
Լույսն ուղղել անմիջապես աչքի մեջ
Լուսավորել աչքը հիվանդի քունքի կողմից
Լուսավորել աչքը հիվանդի քթի կողմից
Լուսավորել աչքը հիվանդի ունքի կողմից
1.17 Ակնահատակը դիտվում է հետևյալ միջավայրերի թափանցիկության դեպքում.
Եղջերաթաղանթ
Ներակնային հեղուկն առաջային խցիկում
Ոսպնյակ
Ապակենման մարմին
1.18 Ակնահատակը զննելիս կարմիր ռեֆլեքսի ֆոնի վրա դիտվում են սև բծեր հետևյալ դեպքում.
Եղջերենու սպի
Կատարակտ
Ապակենման մարմնի արյունազեղում
Ցանցենու արյունազեղում
1.19 Նորմայում ակնահատակի զննման ժամանակ տեսանելի են լինում.
Տեսանյարդի սկավառակը
Ցանցենու արյունատար անոթները
Դեղին բիծը
Կույր բիծը
1.20 Բլեֆարիտի բուժման համար կիրառվում են.
Տաք թրջոցներ
Կոպերի հիգիենա` չգրգռող շամպունով
Աչքի հակաբիոտիկ քսուք
Հակաբիոտիկ պարաբուլբար սրսկում
1.21 Ցելյուլիտի ախտանշաններն են.
Կոպի տեղային գնդաձև կոշտություն
Ուռած կարմրած կոպեր
Թարախային արտադրություն
Թարթիչների կորուստ
1.22 Վիրուսային շաղկապենաբորբին բնորոշ է.
Թարախային արտադրություն
Անամնեզում ալերգիաներ
Ջրային արտադրություն
Շոշափելի նախականջային ավշագեղձախտ (լիմֆոադենոպաթիա)
1.23 Բակտերիալ շաղկապենաբորբին բնորոշ է.
Թարախային արտադրություն
Անամնեզում ալերգիաներ
Ջրային արտադրություն
Շոշափելի նախականջային ավշագեղձախտ (լիմֆոադենոպաթիա)
1.24 Ալերգիկ շաղկապենաբորբին բնորոշ է.
Թարախային արտադրություն
Քոր
Ենթաշաղկապենային արյունազեղում
Շոշափելի նախականջային ավշագեղձախտ (լիմֆոադենոպաթիա)
1.25 Աչքերի չորության դեպքում առկա են.
Այրոց
Թարախային արտադրություն
Աչքերի մեջ ավազ լցված զգացողություն
Ճառագայթող
1.26 Թևանման թաղանթն իրենից ներկայացնում է.
Շաղկապենու քրոնիկ բորբոքում
Շաղկապենու բորբոքում, որը տարածվում է եղջերենու վրա
Շաղկապենու ախտաբանական հյուսվածքային փոփոխություն
Շաղկապենու սպիտակապատյանի բորբոքում
1.27 Եղջերենու էռոզիայի դեպքում առկա են.
Աչքի կարմրություն և ցավ
Արցունքահոսություն
Քոր
Լուսավախություն
1.28 Վիրուսային հերպետիկ կերատիտին բնորոշ է
Եղջերենու կոնաձև արտափքում
Թարախային արտադրություն
Քոր
Ֆլուորեսցեինով ներկվող եղջերենու էպիթելի դենդրիտ կամ ճյուղավորվող պատկերներ
1.29 Հիֆեման սովորաբար հաջորդում է.
Եղջերենու խոցին
Գլաուկոմայի նոպային
Բութ վնասվածքին
Ենթաշաղկապենային արյունազեղմանը
1.30 Հիպոպիոնը սովորաբար հաջորդում է.
Եղջերենու խոցին
Ցանցաթաղանթի շերտազատում
Բութ վնասվածքին
Ենթաշաղկապենային արյունազեղմանը
1.31 Փականկյուն գլաուկոմային բնորոշ են բոլոր թվարկված ախտանշանները, բացառությամբ.
Աչքի ուժեղ ցավ եւ գլխացավ
Լույսի շուրջ ծիածանագույն լուսապսակներ
Բարձր ներակնային ճնշում
Նեղ բիբ
1.32 Փականկյուն գլաուկոմայի ժամանակ կիրառվում են բոլոր թվարկված դեղամիջոցները, բացառությամբ.
Թիմոլոլ
Պիլոկարպին
Ատրոպին
Դիակարբ
1.33 Կատարակտին բնորոշ է.
Տեսողության անցավ կորուստ
Ցավով ուղեկցվող տեսողության կորուստ
Տեսողության հանկարծակի կորուստ
Տեսողության աստիճանական կորուստ
1.34 Կատարակտի ժամանակ կարող է դիտվել.
Խավարած կարմիր ռեֆլեքս
Մուգ կենտրոնական պղտորություն կարմիր ռեֆլեքսի ֆոնի վրա
Սպիտակ բիբ
Նեղ բիբ
1.35 Ցանցենու կենտրոնական զարկերակի խցանման ժամանակ կիրառվում են բոլոր թվարկված դեղամիջոցները, բացառությամբ.
Պիլոկարպինի կաթիլներ
Տիմոլոլի կաթիլներ
Դիակարբի հաբեր
Պապավերին` միջմկանային ներարկում
1.36 Ցանցենու շերտազատման ժամանակ առկա են բոլոր թվարկված ախտանշանները, բացառությամբ.
Լուսավախություն
Լույսերի առկայծում
Ծայրամասային տեսողությունն արգելակող վարագույր
Ցանցենին բարձրացած է
1.37 Շաքարային ռետինոպաթիայի ժամանակ կարող է դիտվել
Միկրոանևրիզմ
Դեղին բծի այտուց
Նորագոյացված անոթներ տեսանյարդի սկավառակի մակերեսին
Նորագոյացված անոթներ ծիածանաթաղանթի մակերեսին
1.38 Հիպերտոնիկ ռետինոպաթիայի դեպքում դիտվում են բոլոր թվարկված ախտանշանները, բացառությամբ.
Զարկերակների լայնացում
Պղնձալարե զարկերակիկներ
Արծաթալարի զարկերակիկներ
Զարկերակիկների կարծրախտ
1.39 Բացանկյուն գլաուկոմային բնորոշ են բոլոր թվարկված ախտանշանները, բացառությամբ.
Ներակնային ճնշման բարձրացում
Տեսողության հանկարծակի կորուստ
Տեսողության աստիճանական կորուստ
Տեսանյարդի սկավառակի էքսկավացիայի լայնացում
1.40 Նեովասկուլյար գլաուկոմայի ախտանշաններն են.
Ծիածանաթաղանթի նորագոյացված անոթներ
Բբի եզրին նորագոյացված անոթներ
Բարձր ՆԱՃ
Եղջերենու այտուց
Դուք ճիշտ պարասխանել եք
հարցի
© 2025
AECP
. All rights reserved.