Ս. Մերգելյան փող., տուն 7, 0070, Երևան, ՀՀ
+374 10 55 90 68
aecp@aecp.am
Login
Register
ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ
ԲՈՒԺԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ
ԲՈՒԺԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
Առցանց թեստ ակնաբույժների համար
Փուլ 4
Ընտրել փուլը
4.1 Ինչպե՞ս է սահմանվում թույլ տեսողությունը:
Մշտապես խանգարված տեսողություն մեկ աչքում, որն առաջացնում է ֆունկցիոնալ սահմանափակումներ, որոնք չեն կարող շտկվել ակնոցների, վիրահատությունների, դեղորայքի և այլի միջոցով:
Մշտապես խանգարված տեսողություն երկու աչքում, որն առաջացնում է ֆունկցիոնալ սահմանափակումներ, որոնք չեն կարող շտկվել ակնոցների, վիրահատությունների, դեղորայքի և այլի միջոցով:
Խանգարված տեսողություն, որը կարող է որոշ չափով շտկվել ակնոցների, վիրահատությունների, դեղորայքի և այլի միջոցով:
6/60-ի լավագույն տեսողության սրություն կոռեկցիայով ցուրաքանչյուր աչքում։
4․2 Եթե հիվանդի լավագույն տեսողության սրությունը կոռեկցիայով 6/70 է, ի՞նչ աստիճանի տեսողության նվազում ունի հիվանդը:
Տեսողության թույլ նվազում
Տեսողության չափավոր նվազում
Տեսողության մեծ նվազում
Կուրություն
4․3 Տեսողության սրության ո՞ր մակարդակի դեպքում է ամենահաճախ հանդիպում թույլ տեսողությունը:
Ցածր (6/12)
Միջին (6/18)
Բարձր (6/60)
Կուրության (3/60)
4․4 Որո՞նք են այն որոշ խոչընդոտները կամ պատճառները, որ շատ բժիշկներ դժվարանում են ապահովել վերականգնողական խնամք թույլ տեսողության դեպքում:
Զննման ու սարքերի արժեքը
Հիվանդները հետաքրքրված չեն
Գրասենյակում սարքերի պահեստավորումը հնարավոր չէ
Վերոհիշյալներից բոլորը
4․5 Հետևյալներից ո՞րն է ուղղորդված հարցի օրինակ, երբ հիվանդներին հարցնում են իրենց նպատակների մասին թույլ տեսողության նրանց առաջին զննման ժամանակ:
Դուք հիպերտոնիա ունե՞ք:
Ձեր ընտանիքում եղե՞լ են ԴԲՏԴ-ի (դեղին բծի տարիքային դիստրոֆիա), շաքարախտի, գլաուկոմայի դեպքեր:
Ինչպե՞ս եք կարգավորում դեղորայքի ընդունումը։
Ինչո՞վ եք զբաղվում:
4․6 Ո՞րն է Ֆայնբլումի աղյուսակի թերությունը թույլ տեսողության զննման ժամանակ հիվանդի տեսողության սրության չափման նպատակով այն օգտագործելու դեպքում:
Աղյուսակը կազմված է թվերից, ոչ թե տառերից
Դժվար է խորացված ԴԲՏԴ-ից կենտրոնական սկոտոմաներ ունեցող հիվանդների համար
Ֆայնբլումի աղյուսակի տեդադրումը տարբեր հեռավորությունների վրա
Միշտ անհրաժեշտ է լավ
4․7 65-ամյա հիվանդը ցույց է տալիս աջ և ձախ աչքերի 1.52 արդյունք ըստ MARS-ի կոնտրաստային զգայունության աղյուսակի: Ինչպիսի՞ կոնտրաստային զգայունության կորուստ ունի այս հիվանդը:
Խորը
Մեծ
Չափավոր
Նորմալ
4․8 Դուք մտադիր եք սկսել բեկման փորձնական ստուգում շրջանակի միջոցով ձեր հիվանդի թույլ տեսողության առաջին զննման ժամանակ և մտածում եք, թե ո՞րն է ուղղակի նկատելի տարբերությունը [Ուղղակի նկատելի տարբերությունը ոսպնյակի հզորության այն աստիճանն է, որն անհրաժեշտ է պարզության կամ մշուշման նկատելի փոփոխություն առաջացնելու համար]: Նրա լավագույն տեսողության սրությունը կոռեկցիայով 3/60 էր աջ ու ձախ աչքերում: Ո՞ր բրեկետային ոսպնյակներով դուք կսկսեիք՝ նրան բեկման ստուգման ենթարկելիս:
+/- 0.25
+/- 0.50
+/- 1.00
+/- 2.00
4․9 Դուք եկել եք կլինիկա և չեք կարող գտնել մոտիկի համար ձեր շարունակական տեքստի քարտը, բայց կարողանում եք չափել Պարոն Կարոյի լավագույն տեսողության սրությունը կոռեկցիայով: Նրա լավագույն տեսողության սրությունը կոռեկցիայով 6/60 է աջ և ձախ աչքերում: Ո՞րն է Պարոն Կարոյի համար համարժեք ուժը (Feq), որպեսզի նա կարողանա կարդալ 1 Մ տառատեսակով տպագրություն:
5 դիոպտր
8 դիոպտր
10 դիոպտր
15 դիոպտր
4․10 Տիկին Հասմիկը կրում է +2.50 վարդակ և պահում է իր ընթերցանության նյութը 40 սմ հեռավորության վրա: Նրա վերջին լավ ցուցանիշը 1.3 Մ էր և շեմը՝ 1.0 Մ: Ո՞րն է համարժեք ուժը:
2.00 դիոպտր
3.25 դիոպտր
4.00 դիոպտր
5.50 դիոպտր
4․11 Հետևյալներից որո՞նք են թույլ տեսողության գնահատման լրակազմի մաս կազմում:
Ճեղկող լամպ
Բեկման փորձնական ստուգում շրջանակի միջոցով
ԼոգՄարի [logarithm of the minimum angle of resolution=լուծաչափի նվազագույն անկյան լոգարիթմ] աղյուսակ
Դպրոցական գրքեր/ամսագրեր
Վերոհիշյալներից բոլորը
4․12 Հետևյալներից ո՞րն է համարվում միջամտություն տեսադաշտի ընդլայնիչով:
Հեռադիտակ
CCTV փակ համակարգի հեռուստատեսություն
Ձեռքի խոշորացույց
Կանգնակի վրա խոշորացույց
4․13 Որքա՞ն տարածություն է խորհուրդ տրվում թույլ տեսողության կլինիկա կազմակերպելու համար:
100 քառակուսի մետր
50 քառակուսի մետր
10 քառակուսի մետր
20 քառակուսի մետր
4․14 Հետևյալներից ո՞րն է համարվում ոչ օպտիկական միջամտություն:
Շարժունակության ձեռնափայտ
Ֆրենելի պրիզմա
CCTV փակ համակարգի հեռուստատեսություն
Երանգավորված զտիչներ
4․15 Եթե ձեր 70 տարեկան թույլ տեսողություն ունեցող հիվանդն անգրագետ է, ո՞ր տեսակի օպտոմետրիկ աղյուսակ պետք է օգտագործեք՝ չափելու հիվանդի տեսողության սրությունը:
Նկարներ
Թվեր
Տարբեր ուղղություններով շրջադարձված E-եր
Վերոհիշյալներից բոլորը
4․16 Ձեր հիվանդի անամնեզի հավաքագրման ժամանակ որո՞նք են այն որոշ հարցերը, որ պետք է տրվեն նրանց տեսողական գործառույթը հասկանալու համար:
Դուք սիրո՞ւմ եք ընթերցել: Ի՞նչ եք փորձում կարդալ:
Վերջերս վայր ընկե՞լ եք:
Ինչպե՞ս եք գնումներ անում սուպերմարկետում:
Վերոհիշյալներից բոլորը
4․17 Եթե Պարոն Վազգենը գալիս է ձեր կլինիկա և անամնեզի հավաքագրման ժամանակ նշում է, որ վերջերս բախվել է իրենից ձախ գտնվող իր տան մուտքին, ինչպիսի՞ սարք կարող է օգնել նրան տարածության մեջ ավելի լավ կողմնորոշվելու համար:
Ֆրենելի պրիզման
Շարժունակության ձեռնափայտը
Հեռադիտակը
Զտիչը
4․18 Հետևյալներից որո՞նք են թույլ տեսողություն ունեցող հիվանդների որոշ հոգեբանական կարիքները, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ:
Զայրույթ
Մեղքի զգացում
Դեպրեսիա
Իրավիճակի ընդունում այնպես, ինչպես որ կա
Վերոհիշյալներից բոլորը
4․19 Հետևյալներից ո՞րն է առօրյա կյանքի գործողությունների հետ կապված որոշակի առաջադրանքների կոնտրաստայնությունը բարելավելու օրինակ:
Սպիտակ գույնի դռան շեմքերի երկայնքով մոխրագույն ժապավեն փակցնելը
Բաց դեղին պատերով շրջապատված դուռը կապույտ ներկելը
Սպիտակ բրինձը սպիտակ ափսեի մեջ դնելը
Մոխրագույն սալիկներով ծածկած լոգարանի պատի վրա արծաթագույն անվտանգության բազրիք ամրացնելը
4․20 Տիկին Աննան կորցրել է իր տեսողությունը և երկու աչքում ունի ընդամենը 6/60 լավագույն տեսողության սրություն կոռեկցիայով: Նա սիրում է խոհարարությամբ զբաղվել: Ի՞նչ կարող եք նրան խորհուրդ տալ՝ օգնելու նրան տանն ուտելիք պատրաստելու հարցում:
Խոսող ժամացույցներ ու ժամաչափեր
Գզրոցները պիտակավորել՝ օգտագործելով տարբեր գույնի մեծ պիտակներ և տեքստուրաներ
Տարբեր գույների և չափերի չափագավաթներ
Վերոհիշյալներից բոլորը
4․21 Հակոբը յոթ տարեկան է և ունի բնածին գլաուկոմայով պայմանավորված տեսողության նվազում: Նա շուտով դպրոց է գնալու: Ո՞րն է այն լավ խորհուրդը, որ դուք կարող եք տալ Հակոբի ուսուցչին՝ օգնելու նրան կողմնորոշվելու դպրոցական առօրյայում:
Բաժանել գործողությունները խմբերի
Հատակին խաղալիքների տուփեր տեղադրել
Դասասենյակում կապույտ գորգ ավելացնել
Նստեցնել Հակոբին առջևի նստարանում
4․22 Ո՞րն է առօրյա կյանքի տարբեր գործողությունների համար լուսավորության կարգավորման միջոց:
Հիվանդին պատուհանին ավելի մոտ տեղափոխելը
Վարագույրները հանելը
Սեղանի լամպեր ավելացնելը
Առաստաղի լույսերը փոխարինելը ավելի վառ լամպերով
4․23 Պարոն Սամվելը կրում է +4.00 դիոպտր և պահում է ընթերցանության քարտը 20 սմ հեռավորության վրա: Նրա ընթերցման վերջին լավ ցուցանիշն 2.0 Մ տառատեսակն էր: Ո՞րն է համարժեք ուժը (Feq):
15 դիոպտր
12 դիոպտր
10 դիոպտր
5 դիոպտր
4․24 Ո՞րն է լուպայի օգտագործման առավելություններից մեկը՝ համեմատած վարդակով հզորացված ընթերցանության ակնոցների հետ:
Ավելի լայն տեսադաշտ
Ուսուցման կարիք չկա
Լուպաներն ավելի հեշտ են կարգավորվում
Լուպաներն ավելացնում են որոշ աշխատանքային հեռավորություն
4․25 Երբ ձեռքի խոշորացույցի հզորությունը _________, օգտագործելի տեսադաշտը __________.
ավելանում է, մեծանում է
ավելանում է, փոքրանում է
նվազում է, փոքրանում է
նվազում է, մնում է նույնը
4․26 Երբ ակնոց կրելու հարթությունից ձեռքի խոշորացույցի հեռավորությունը _______, օգտագործելի տեսադաշտը _____________.
ավելանում է, մեծանում է
նվազում է, փոքրանում է
նվազում է, մեծանում է
նվազում է, մնում է նույնը
4․27 Տիկին Անուշն ասում է, որ նա դժվարանում է տեսնել իր դեղորայքի շշի պիտակն իր 30 դիոպտր ձեռքի խոշորացույցով: Ինչպե՞ս խորհուրդ կտաք Տիկին Անուշին պահել ձեռքի խոշորացույցը, որպեսզի օգնեք նրան ավելի լավ տեսնել պիտակը:
Պահել խոշորացույցն անմիջապես ակնոց կրելու հարթության մակարդակում և օգտագործել իր երկդիտակ ակնոցների միջի վարդակը
Պահել խոշորացույցն անմիջապես ակնոց կրելու հարթության մակարդակում և օգտագործել իր երկդիտակ ակնոցների հեռավորության հատվածը
Պահել խոշորացույցն 33 սմ հեռավորության վրա երկդիտակ ակնոցի հեռավորության հատվածից
Նշանակություն չունի, թե որտեղ է պահում նա ձեռքի խոշորացույցը
4․28 Ո՞րն է գծային տեսադաշտը 20 մմ-նոց ոսպնյակի տրամագիծ ունեցող 10 դիոպտրի ձեռքի խոշորացույցում, երբ այն պահում եք աչքից 10 սմ հեռավորության վրա:
5 սմ
3 սմ
2 սմ
10 սմ
4․29 Եթե խոշորացույցը պահում ես աչքից մեկ ֆոկալ/կիզակետային/ֆոկուսային հեռավորության վրա, տեսադաշտը ________ ոսպնյակի տրամագծից (ա)/տրամագծին (բ) / տրամագծի (գ) / տրամագծից (դ):
երկու անգամ ավել է
հավասար է
կեսն է
երեք անգամ ավել է
4․30 Պարոն Անդրանիկը լավ է կարդում 2 Մ տառատեսակով տպագրությունը 30 սմ հեռավորության վրա 3.00 դիոպտրանոց վարդակով: Դուք ուզում եք նշանակել նրա համար կանգնակի վրա խոշորացույց: Ո՞րն է կանգնակի վրա խոշորացույցի համարժեք ուժը, որը կօգնի նրան կարդալ թերթ:
5 դիոպտր
6.67 դիոպտր
10 դիոպտր
15 դիոպտր
4․31 Հետևյալներից ո՞րը պատճառ ՉԻ հանդիսանում հեռադիտակներ նշանակելու համար:
Երաժշտություն կարդալը
Վիրահատական պրոցեդուրաները
Գործելը
Թերթ կարդալը
4․32 Կեպլերյան և Գալիլեյան հեռադիտակների մասին հետևյալ պնդումներից ո՞րն է ճշմարիտ:
Կեպլերյանում օբյեկտի և աչքի կիզակետային հեռավորությունները գտնվում են հեռադիտակի ներսում, մինչդեռ Գալիլեյանում երկու կիզակետային հեռավորությունները հեռադիտակից դուրս են:
Կեպլերյանում օբյեկտի և աչքի կիզակետային հեռավորությունները գտնվում են հեռադիտակից դուրս, մինչդեռ Գալիլեյանում այդ երկու կիզակետային հեռավորությունները հեռադիտակի ներսում են:
Կեպլերյան հեռադիտակներն ավելի լավ են հիպերոպիկ/հեռատես հիվանդների համար, մինչդեռ Գալիլեյան հեռադիտակն ավելի լավ է կարճատես հիվանդների համար:
Կեպլերյան հեռադիտակի պատկերն ուղիղ է, մինչդեռ Գալիլեյան հեռադիտակի պատկերը շրջված է:
4․33 Հետևյալներից ո՞րն է թույլ տեսողություն ունեցող հիվանդի ամենատարածված բողոքը:
Մեքենա վարելը
Համակարգիչ օգտագործելը
Ընթերցելը
Գրելը
4․34 Ո՞րն է ԼոգՄարի աղյուսակի օգտագործման առավելությունը թույլ տեսողության զննման ժամանակ հեռավորության վրա տեսողության սրության չափման համար:
Այն ունի չափի միատեսակ պրոգրեսիա՝ 0.1 լոգարիթմիկ միավոր մեկ տողի համար
Այն շարժական է և կարող է օգտագործվել՝ չափելու տեսողության սրությունը տարբեր հեռավորությունների վրա
Այն ունի Լանդոլտ C կիսաօղակների և այլ ռեժիմների օգտագործման տարբերակներ
Մի շարք հիվանդների մոր արձանագրվել է տեսողության սրության 2 կամ ավելի տողերի բարելավում
Վերոհիշյալներից բոլորը ԼոգՄարի աղյուսակների օգտագործման առավելություներ են
4․35 Որո՞նք են ընթերցելու կարողությունը բարելավելու որոշ լուծումները:
Խոշորացում
Սկոտոմաների չափի գնահատում
Ավելի լավ աշխատանքային լուսավորության ավելացում
Խոշորացում և Սկոտոմաների չափի գնահատում
Վերոհիշյալներից բոլորը
4․36 Ի՞նչ է նշանակում չափի հարաբերական խոշորացում:
Հիվանդն ավելի մոտ է տեղափոխվում օբյեկտին և հակառակը
Կոնկրետ ֆիզիկական չափսի օբյեկտ վերցնելը և այն մեծացնելը
Թույլ տեսողության սարքի ոսպնյակի խոշորացման հզորությունը երկուսին բազմապատկելը
Վերոհիշյալներից և ոչ մեկը
4․37 Ի՞նչ է նշանակում հեռավորության հարաբերական խոշորացումը:
Հիվանդն օբյեկտին ավելի մոտ է տեղափոխվում և հակառակը
Կոնկրետ ֆիզիկական չափսի օբյեկտ վերցնելը և այն մեծացնելը
Թույլ տեսողության սարքի ոսպնյակի խոշորացման հզորությունը երկուսին բազմապատկելը
Վերոհիշյալներից և ոչ մեկը
4․38 Ի՞նչ է մեզ ասում Կեստենբաումի կանոնը հիվանդին թույլ տեսողության սարք նշանակելու վերաբերյալ:
Այն քննադատվում է, քանի որ հիվանդներն ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս հեռվի համար տեսողության սրության աղյուսակի դեպքում, քան մոտիկի համար տեսողության սրության աղյուսակի դեպքում:
Համարժեք ուժը (Feq) հավասար է մոտիկի համար լավագույն տեսողության սրությանը կոռեկցիայով՝ բաժանված դիտման հեռավորության վրա:
Վարժ ընթերցման հասնելու համար համարժեք ուժը պետք է լինի Կեստենբաումի կանոնի արժեքի կեսը:
Այն քննադատվում է, քանի որ օգտագործվում է շեմային տեսողական սրությունը:
4․39 Դուք ցանկանում եք Տիկին Աիդայի համար նշանակել միայն մոտ տեսողության մեծ հզորությամբ ակնոցներ: Դուք պարզում եք, որ նրան անհրաժեշտ են +8 դիոպտրի միայն մոտ տեսողության ակնոցներ և, հետևաբար, խորհուրդ տալիս Տիկին Աիդային օգտագործել մոտիկի համար պրիզմատիկ ակնոցներ աչքի կեսին: Ի՞նչ չափի հիմքը դեպի կրողի քիթը ուղղված [BI=Base In=հիմքը դեպի կրողի քիթը] պրիզմա պետք է ներառել նրա նոր ակնոցների մեջ:
8 BI յուրաքանչյուր աչքում
10 BI յուրաքանչյուր աչքում
12 BI յուրաքանչյուր աչքում
14 BI յուրաքանչյուր աչքում
4․40 Հիվանդները պետք է ձեռքի խոշորացույցը պահեն ______ կիզակետային հեռավորության վրա՝ օբյեկտը հստակ տեսնելու համար:
կես
[կիզակետային հեռավորությունից] երկու անգամ ավել հեռավորության վրա
մեկ
զրո
4․41 Ի՞նչ է նշանակում «տպագրության կրիտիկական չափ» տերմինը:
Ամենամանրանիշ տպագրությունը, որով հիվանդը կարող է կարդալ 1Մ տառատեսակը իր առավելագույն ընթերցման արագությամբ
Հիվանդի ընթերցման շեմ
Ամենամեծ տառերը, որոնք հիվանդը կարող է հեշտությամբ կարդալ
Տպագրության թիրախային չափը, որով հիվանդը կցանկանար կարդալ
4․42 Պարոն Արան վարժ կարդում է 1.8 Մ տառատեսակը 40 սմ հեռավորության վրա իր 2.50 դիոպտրի վարդակով: Ո՞րն է նրա համարժեք ուժը 1 Մ տառատեսակով տպագրություն կարդալու համար:
4 դիոպտր
2.22 դիոպտր
5 դիոպտր
8 դիոպտր
Դուք ճիշտ պարասխանել եք
հարցի
© 2025
AECP
. All rights reserved.