Այստեղ կգտնեք անհրաժեշտ տեղեկատվություն շաքարային դիաբետի դեղորայքային բուժման առանձնահատկությունների, սննդակարգի, հիգիենայի եւ ֆիզիկական ակտիվության մասին:

Մեր հեղինակած մասնագիտական դասագրքերին եւ ձեռնարկներին ծանոթանալուց հետո բուժաշխատողները կարող են հանձնել համապատասխան թեստեր՝ ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած ՇՄԶ կրեդիտներ ստանալու նպատակով:

ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այս համակարգը ստեղծված է ընտանեկան բժիշկների, ակնաբույժների, ներզատաբանների, ինչպես նաեւ դիաբետի տարբեր բարդություններով զբաղվող այլ մասնագետների համար՝ աջակցելու նրանց ծանոթանալ  միջազգային փորձին եւ մասնագիտական նոր գիտելիք ձեռք բերել:

Այստեղ ներկայացված են միջազգային համաժողովների դասախոսություններ, հայ եւ արտասահմանցի առաջատար մասնագետների հեղինակած մասնագիտական գրականություն, կրթական տեսադարան, առողջապահության ոլորտի քաղաքականությունը ներկայացնող փաստաթղթեր եւ ավելին:

Համակարգը ներառում է նաեւ տարբեր դասեր եւ թեստեր, որոնք հաջողությամբ ավարտելու դեպքում բուժաշխատողները կստանան ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած ՇՄԶ կրեդիտներ:

ՄԵՆՔ ԴԻԱԲԵՏ ՈՒՆԵՑՈՂԻ ՀԵՏ ԵՆՔ

Դիաբետը ոչ թե հիվանդություն է, այլ ապրելակերպ: Մենք կօգնենք ձեզ՝ հնարավորինս արդյունավետ կազմակերպել ձեր առօրյան եւ կպատասխանենք ձեզ հուզող հարցերին:

Դիաբետ ունեցողները եւ դիաբետի ռիսկային խմբում գտնվողները մեր առցանց հարթակում կարող են օգտակար տեղեկություններ ստանալ այն մասին, թե ինչպես կարող եք հասկանալ՝ արդյոք նախադիաբետի փուլում եք, թե ոչ, ինչպես է զարգանում հիվանդությունը, ինչ կարելի է անել դիաբետից խուսափելու համար եւ այլն: Իսկ դիաբետ ունեցողներին կօգնենք կանխարգելել հիվանդության բարդությունները եւ վայելել լիարժեք կյանք:

Հարթակում հասանելի են տարատեսակ խաղ-վարժություններ, տեսանյութեր, օգտակար հղումներ, որոնք կօգնեն համապարփակ տեղեկատվություն ստանալ դիաբետի մասին:

Հարց մասնագետին




    Ստուգե՛ք ձեր գիտելիքը

    Դիաբետի մասին առասպելներ եւ փաստեր

    Այս կարճ եւ ինտերակտիվ հարցաշարը կօգնի ձեզ՝ հասկանալ, թե ինչ գիտեք դիաբետի մասին եւ ձեռք բերել նոր գիտելիք:

    Տեսանյութեր

    «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամ

    «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ) ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի կողմից ԱՄՆ-ում 1992թ. հիմնադրված բարեգործական կազմակերպություն է, որի հայաստանյան գրասենյակը ստեղծվել է 2002թ.-ին:

    ՀԱՆ-ի առաքելությունն է կանխարգելել ձեռքբերովի կուրությունը Հայաստանում, բարձրացնել ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը և բարելավել առողջապահական ծառայությունների որակը: Ծրագրի շրջանակներում արտասահմանյան ականավոր բազմաթիվ ակնաբույժներ են այցելել Հայաստան՝ բուժելու հիվանդներին և իրենց համապարփակ գիտելիքները փոխանցելու հայ գործընկերներին: Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանին է տրամադրվել մեծաքանակ դեղորայք և սարքավորումներ:

    ՀԱՆ-ը նշանակալի ներդրում ունի Հայաստանում ակնաբուժության զարգացման և ծառայությունների որակի բարելավման գործում։

    Գլխավոր գործընկեր

    Մեր գործընկերները